Սեր, հարաբերություններ, ընտանիք
Անհավատարմության պատճառները. urolog.am
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար, անհավատարիմ ամուսիններին այլևս չեն վստահում, և հարաբերությունները հարցականի տակ են դնում։
Անհավատարմության պատճառները բազմաթիվ են։ Դրանց թվին են պատկանում ամուսնական լարված փոխհարաբերությունները, երեխաների հետ կապված խնդիրները, սոցիալական բարքերը և այլն։ Այսպիսով, հարաբերության, մտերմության և ինքնհաստատման իրենց կարիքները բավարարելու համար, զույգերը հաճախ այլ զուգընկեր գտնելու որոնումների մեջ են: Միաժամանակ, շատ հաճախ այդ մարդիկ հուզական և առողջ հարաբերությունների մեջ են իրենց սիրելի կողակիցների հետ, և չեն ցանկանում բաժանվել կամ նրանց ցավ պատճառել:
Իրականում ո՞րոնք են փոխադարձ սիրո և կախվածության պարագայում անհավատարմության իսկական դրդապատճառները։
Ինքնաբացահայտում
Ոմանց համար անհավատարմությունը սեփական անձն ու ինքնությունը բացահայտելու միջոց է: Անհավատարմությունը այլ անձի որոնում չէ, այլ սեփական «թաքնված» տարբերակի բացահայտում: Դա միջոց է խորանալու սեփական մտքերի, զգացմունքների, վարքագծի, ցանկությունների և երազանքների մեջ, նաև հասկանալու բազմաթիվ հարցերի պատասխաններ ու բարելավելու ինքնագնահատականը, հաղորդակցությունն ու փոխհարաբերությունները։
Անապահովություն
Երբեմն մարդիկ չեն գիտակցում կամ զգում իրենց գեղեցկությունը, գրավչությունը, ուժը, խելացությունը, երիտասարդությունը կամ սեքսուալությունը, հետևաբար, անհավատարմության միջոցով փորձում են բարձրացնել իրենց ինքնագնահատականը և հաստատել իրենց արժանիքները։ Դա նրանց համար ցանկալի և արժանի զգալու միջոց է:
Արգելվածի քաղցրությունը
«Արգելված պտուղը քաղցր է»։ Անհավատարմության դեպքում ևս, արգելված լինելու հանգամանքը այն դարձնում է յուրահատուկ և ցանկալի:
Վաղ մանկական տրավմաներ
Երբեմն անհավատարմության հիմքում վաղ մանկական հասակում մարդու հոգեբանական և սեռական տրավմաներն են։ Մանկության «վերքերը»՝ անտեսումը, էմոցիոնալ, ֆիզիկական և սեռական բնույթի բռնությունները ստեղծում են կապվածության դեֆիցիտ, որը դրսևորվում են անհավատարմության միջոցով:
Չապրած կյանքը
Երբեմն անհավատարմության պատճառը ներկա կյանքից դժգոհությունն ու «չապրած» կյանքն է։ Հետևաբար, մարդն ուզում է անել այն, ինչ ցանկացել է վաղուց, և դրա համար ընտրում է նոր և հետաքրքիր «ճանապարհ»։
Անիրատեսական ակնկալիքներ
Որոշ մարդկանց անհավատարմությունը պայմանավորված է իրենց հիմնական զուգընկերոջ հետ չիրականացված ակնկալիքներով։ Այդ մարդիկ կարծում են, որ իրենց զուգընկերը պետք է բավարարի նրանց յուրաքանչյուր կարիքը կամ ցանկությունը։ Քանի որ դա անհնարին է, ապա մնում է ձեռք բերել նոր զուգընկեր և իրականացնել «անիրաականանալին»։
Նոր զգացմունքների ցանկություն
Երբ ամուսնական հարաբերությունները տևական ժամանակով գտնվում են «հարմարավետության գոտում», զույգերը ձգտում են ձևավորել նոր հարաբերություններ, որոնք ավելի ինտենսիվ, տրամադրող ու տարբեր են։
Եսասիրություն
Չնայած իրենց զուգընկերների կողմից ունեցած սիրո ու գուրգուրանքին, երբեմն մարդիկ համարում են, որ իրենք ավելիին են արժանի։ Այդ մարդիկ իրենց հավատարմության երդումը համարում են «զոհաբերություն», և ամեն գնով փորձում են նոր հարաբերությունների միջոցով իրենց եսը բավարարել։
Ամեն դեպքում, ինչ էլ լինի, անհավատարմության պատճառը զույգերի հարաբերությունների վախճանը չէ: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ զույգերն ունեն կայուն և զգացական հարաբերություններ։ Երբեմն, նույնիսկ, անհավատարմության էպիզոդն ավելի լավ անդրադարձ է ունենում զույգերի հարաբերությունների որակի վրա: Իհարկե, միայն այն դեպքում, երբ զույգը ցանկանա հաղթահարել անհավատարմության հետևանքով առաջացած դժվարությունը, սահմանել հարաբերությունների նոր կանոններ, վերականգնել վստահությունը և հաստատել հուզական մտերմություն․․․
Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն